Ի՞նչ է բարիատրիկ վիրաբուժությունը:
                        
                        
                            Բարիատրիկ վիրահատությունը կամ բարիատրիան վիրաբուժության միջոցով ճարպակալման բուժման մեթոդ է: Այն դեպքերում, երբ ճարպակալումը դառնում է ոչ միայն տհաճ խնդիր, այլև լրջորեն սպառնում է հիվանդի առողջությանը, և պահպանողական բժշկության և դիետոլոգիայի մեթոդները սպառել են իրենց, նրանք դիմում են բարիատրիայի: Բարիատրիկ վիրաբուժությունը ժամանակակից բժշկության անվտանգ և արդյունավետ մեթոդ է:
                        
                     
                                    
                        
                            
Որո՞նք են բարիատրիկ վիրաբուժության տեսակները:
                        
                        
                            Բարիատրիկ վիրահատությունը (բարիատրիա) լինում է մի քանի տեսակի. 
 . Ստամոքսի օղակավորում կամ բանդաժավորում (lap band surgery).
 . Ստամոքսի երկայնակի մասնահատում կամ թևքային գաստրոպլաստիկա (gastric sleeve surgery).
                           
 . Ստամոքսի շունտավորում (gastric bypass):
                        
                     
                                    
                        
                            
Ե՞րբ է ցուցված բարիատրիկ վիրահատությունը :
                        
                        
                            Բարիատրիան լուրջ միջամտություն է մարդու օրգանիզմի համար, ուստի վիրահատությունը նշանակվում է միայն այն դեպքերում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 35-40 կգ/մ 2-ից բարձր է,   պացենտն  ունի քրոնիկ հիվանդություններ, որոնք զարգանում են ճարպակալման ֆոնի վրա և թերապևտիկ բուժման մեթոդները չեն հանգեցրել հիվանդի վիճակի բարելավմանը:
                        
                     
                                    
                        
                            
Բարիատրիկ վիրահատության  դրական արդյունքները:
                        
                        
                            Ընդհանուր առմամբ, հիվանդները.
1. Արագորեն կորցնում են ավելորդ քաշը վիրահատությունից հետո՝ երկու տարվա ընթացքում:
2. Առաջին վեց ամսվա ընթացքում կորցնում են ավելորդ քաշի մինչև 50% - ը :
3. Ազատվում են այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարային դիաբետը, դեպրեսիան, մեջքի ցավը, ստամոքսի խոցը, արյան բարձր ճնշումը և այլն:
                        
                     
                                    
                        
                            
Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:
                        
                        
                            Բարիատրիկ վիրահատությունը (բարիատրիա) պահանջում է վերականգնման երկար ժամանակահատված, որն իրականացվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման ընթացքում հիվանդը անցնում է թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում, դեղորայքային թերապիա: Անպայման նշանակվում է հատուկ դիետա, որը մշակվել է բժիշկ-դիետոլոգի կողմից ։ 
Վերականգնման ժամանակահատվածից հետո հիվանդները ստանում են անհատական խորհուրդներ՝ սննդի և կենսակերպի վերաբերյալ: Հաճախ խորհուրդ է տրվում անցնել ֆիզիոթերապիա և չափավոր ֆիզիկական ակտիվություն: Դա անհրաժեշտ է ոչ միայն հիվանդի առողջության վերականգնումն արագացնելու, այլև ռեցիդիվները կանխելու և նիհարելու գործընթացը կայունացնելու համար: