Հարգելի՛ պացիենտ,
Շնորհակալ ենք վստահության համար։ Ձեր որոշումը բարիատրիկ վիրահատության վերաբերյալ կարևոր քայլ է դեպի առողջ և լիարժեք կյանք։ Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ունենալ լավագույն արդյունք՝ վիրահատությունից առաջ և հետո․
Վիրահատությունից առաջ
1. Իմանալ և հասկանալ ընթացքը։
Ուսումնասիրեք բարիատրիկ վիրահատության տեսակները, հնարավոր ռիսկերն ու սպասվող արդյունքները։ Հարցեր ունեք՝ մի հապաղեք հարցնել։
2. Հետևեք նախավիրահատական սննդակարգին։
Եթե նշանակվել է հատուկ դիետա՝ նպատակն է նվազեցնել լյարդի չափը և նվազեցնել վիրահատական ռիսկերը։
3. Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից։
Դրանք կարող են խաթարել ապաքինումը և բարձրացնել բարդությունների հավանականությունը։
4. Հոգեբանական պատրաստվածություն։
Փոփոխությունները կլինեն և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական։ Անհրաժեշտության դեպքում՝ օգտվեք մասնագետի աջակցությունից։
Վիրահատությունից հետո
1. Խստորեն պահպանում եք սննդակարգի փուլերը։
Վիրահատությունից հետո օրգանիզմը կարիք ունի ժամանակի՝ հարմարվելու։ Սնվեք ըստ բժշկի և դիետոլոգի ցուցումների։
2. Ձեռք բերեք առողջ սովորություններ։
Կերեք դանդաղ, լավ ծամեք, խուսափեք հեղուկների ընդունումից ուտելու ընթացքում։
3. Մի բաց թողեք հետվիրահատական այցելությունները։
Դրանք կարևոր են ձեր առողջության մոնիտորինգի, վիտամինային համալրման և արդյունքների գնահատման համար։
4. Պահպանեք ֆիզիկական ակտիվություն։
Վերականգնման փուլից հետո՝ աստիճանաբար ավելացրեք շարժունակությունը՝ սկսելով քայլքից մինչև թեթև մարզանքներ։
5. Հետևեք վիտամինային հավելումներին։
Բարիատրիկ վիրահատությունից հետո օրգանիզմը կարող է նվազ արդյունավետությամբ կլանել որոշ սննդարար նյութեր։ Անհրաժեշտ են մշտական վիտամինային համալրումներ։
Ինչպե՞ս կանխել ճարպակալումը
Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են:
Կարևոր է`
⭕սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը
⭕ ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն
⭕ պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝
Երեխաները` օրական 60 րոպե
Մեծահասակները` շաբաթական 150 րոպե:
Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:
Կարևոր է`
⭕սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը
⭕ ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն
⭕ պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝
Երեխաները` օրական 60 րոպե
Մեծահասակները` շաբաթական 150 րոպե:
Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: